Սըր Նիկոլաս Ուինթոն՝ մեծ բարերար և մարդասեր, ով 1938-1939 թթ-ին կազմակերպեց 669 հրեա երեխաների փրկությունը նացիստական Գերմանիայի ճամբարներից՝ տեղափոխելով Մեծ Բրիտանիա։ Պատերազմից հետո, դրա մասին ոչ ոք ոչինչ չիմացավ։ 1988 թ-ին սըր Նիկոլասի կինը՝ Գրետան, գտավ մի նոթատետր, որտեղ գրված էին բոլոր երեխաների անուները և լուսանկարները, որոնք պահպանվել էին 1939 թ-ից։ Սա մի տեսանյութից հատված է, որում սըր Նիկոլասը նստած է հանդիսատեսի մեջ, և նրա կողքին են այն բոլոր մարդիկ, ում 50 տարի առաջ նա փրկել էր։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել