Civilnet.am-ը գրում է․
Փարիզի Ս. Հովհաննես Մկրտիչ առաջնորդանիստ եկեղեցու սրահում նոյեմբերի 1-ին գումարված Ֆրանսիայի հայոց թեմի Թեմական պատգամավորական ժողովում կատարվել է նոր թեմակալ առաջնորդի ընտրությունը:
Մայր աթոռի մամուլի դիվանի տարածած հաղորդագրության համաձայն` առաջադրված թեկնածուների եռանուն ցանկից հիսունչորս թեմական պատգամավորներից ներկա քառասունչորսը քվեների մեծամասնությամբ Ֆրանսիայի հայոց թեմի առաջնորդ են ընտրել Մայր Աթոռ Ս. Էջմիածնի միաբան, Մեծ Բրիտանիայի հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Վահան եպիսկոպոս Հովհաննիսյանին:
Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի կողմից ընտրության արդյունքների հաստատումից հետո Վահան Սրբազանը կստանձնի Ֆրանսիայի հայոց թեմի առաջնորդի պաշտոնը:
Տ. Վահան եպիսկոպոս Հովհաննիսյանը ծնվել է Իրաքի Բաղդադ քաղաքում 1963թ.:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ