Օրեր առաջ Էմմին, Նարեկ Բավեյանը, Անգելինա Գասպարյանը, Սարոն և Սոնա Շահգելդյանը ներկայացրին իրենց համատեղ աշխատանքը՝ «Պահապան հրեշտակներ» տեսահոլովակը:
Տեսահոլովակի հետ կապված մանրամասները ArmStar.am-ին փոխանցեց պատանի երգչուհին.
«Նման երգ և տեսահոլովակ ստեղծելու գաղափարն առաջացել է «Պահապան հրեշտակներ» գումարտակը ստեղծելուց: Այս աշխատանքը ՀՀ ոստիկանության մշակույթի կենտրոնի և նույն գերատեսչության լրատվական վարչության միահամուռ ուժերի արդյուքն է»,- նշում է Անգելինա Գասպարյանը:
«Պահապան հրեշտակներ» երգի երաժշտության հեղինակները Արմեն Գևորգյանն ու Քնարիկ Սասունյանն են, ի դեպ, Քնարիկը նաև խոսքերի հեղինակն է: Գործիքավորումը կատարել է Արեգ Առուստամյանը, ռեժիսորը Արարատ Սարիբեկյանն է:
Նախագծին մասնակցություն ունեցած երգիչների ընտրությունը կատարվել է երաժշտության հեղինակ Արմեն Գևորգյանի առաջարկությամբ՝ ի նպատակ ձայնային և որակյալ աշխատանք ստանալուն:
Շարունակությունը` այստեղ