«Անբան Հուռին» մուլտֆիլմն ավարտին հասցնելու համար միջազգային դրամահավաք է սկսվել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)«Անբան Հուռին» մուլտֆիլմի սկիզբը, որը YouTube-ում 700.000-ից ավելի դիտում է արձանագրել, շարունակելու և ավարտին հասցնելու նպատակով դրամահավաք է սկսվել Indiegogo միջազգային հարթակում: Այցելելով հետևյալ կայք` jուրաքանչյուրը կարող է իր օգնությունը բերել մուլտֆիլմի ստեղծմանը՝ սկսած խորհրդանշական $1-ից:
«Նմանատիպ մուլտիպլիկացիոն արտադրանքի համար մեծ գումարներ են անհրաժեշտ, ֆինանսների բացակայությունը մեզ համար տևական ժամանակ մուլտֆիլմը շարունակելու միակ խոչընդոտն էր»,- ասում է մուլտֆիլմի ռեժիսոր Արթուր Միքայելյանը՝ խնդրելով բոլորին հնարավորությունների սահմաններում աջակցել նախագծի կայացմանը:
Ներկայացնում ենք «Անբան Հուռին» մուլտֆիլմի առաջին հատվածը:
«Անբան Հուռին» մուլտֆիլմի ստեղծագործական խումբ
Հեռ.՝ 094 10-48-30
Հեռ.՝ 094 10-48-30
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



