Նյութի առաջին մասը կարող եք կարդալ այստեղ
5. Ռոմանտիկ սեքս
Հեռախոսային սեքս
Եթե դուք իրարից հեռու եք, ապա սիրած էակի հետ հեռախոսային սեքսը կարող է ցրել Ձեր միայնությունը։ Տղամարդկանց խորհուրդ է տրվում չթաքցնել ֆանտազիաները, որովհետև դա ամենից շատն է գրգռում կանանց։
Վիրտուալ սեքս
Չնայած նրան, որ սա ըստ էության ոչ այլ ինչ է, քան մաստուրբացիա, այն օգնում է մարդկանց ավելի մտերմանալ ու հաղթահարել կաշկանդվածությունը։ Սակայն պետք չէ մոռանալ, որ այն չի կարող փոխարինել լիարժեք սեքսը, այլ կարող է լինել դրա նախաբան։
Ռոմանտիկ սեքս
Եթե այսօր ձեզ համար հատուկ օր է (երկրորդ ժամադրությունը, ոսկե հարսանիքը) կամ էլ ընդհակառակը՝ դուք ավելի քան երբեք մոտ եք բաժանվելուն, ապա սեքսի այս տարատեսակը ձեզ շատ հարմար է։ Ցորենի դաշտում շամպայնն ու մեղմ քնքշանքները՝ Վիվալդու երաժշտության ներքո, կհիշեցնեն նրան, որ չնայած քո բոլոր թերություններին, դու այնուամենայնիվ, արժանի ես նրա սիրուն։ Անգամ գործունյա կանայք, անգամ սադոմազոխիզմի ու զոոֆիլիայի հակումներով կանայք անտարբեր չեն ռոմանտիզմի հանդեպ։ Երկարատև ու լավ համբույները ռոմանտիկ սեքսի հիմքն են։
Այնպես որ, ատամները լվացեք և ի մարտ. շրթունքները, պարանոցը, դաստակները... ամենուրեք։ Աղջիկներին հատկապես դուր է գալիս, երբ իրենց համբուրում են այն պահին, երբ իրենք հետ են գցում իրենց՝ հենվելով ուժեղ, բայց նուրբ ձեռքին։ Երբ աղջիկն այդ դիրքում է, ճիշտ ժամանակն է սկսել ազատել նրան շորերից ու սկսել զբաղվել նրա կրծքերով, ու պետք է կենտրոնանալ դրանց ողջ մակերեսի վրա։ Սա իսկական ռոմանտիկ համբույրների ծրագրի պարտադիր մասն է կազմում (ահա թե ինչու, միշտ չէ, որ 4-րդ համարը ավելի լավն է, քան 1-ին համարը)։ Այնուհետև, զգուշորեն դիր աղջկան անկողնու վրա ու շարունակիր սիրել նրան՝ հետաձգելով բուն սեքսը ևս մի 15-20 րոպեով։
Ու հիշեք, ռոմանտիկ սեքսի ժամանակ պետք չէ ոչ մի հնարամիտ ակրոբատիկա, դա անգամ ավելորդություն է։ Այս նախաբանի ժամանակ լավագույն դիրքը դեմ առ դեմն է և ցանկալի է, որ նա լինի վերևից։ Գրկիր նրան ու անդադար համբուրիր նրա դեմքն ու կրծքերը ու մի շտապիր, բայց ցույց էլ մի տուր, որ հնարավորինս ձգձգում ես։ Եզրափակիչ գծին մոտ ավելացրու կիրքն ու փոխիր դիրքը միսսիոներականի։ Շշնջա նրան քնքուշ կոմպլիմենտներ։
Մեկ ռոմանտիկ սեքսի դիմաց պահանջիր 4 վայրի և 2 արագ սեքս։
6 Սեքս մարաթոն
Հիշում ես, թե ինչպե՞ս էր դա սկզբում, երբ դուք մի քանի օրով դուրս չէիք գալիս անկողնուց։ Հենց դրանում էլ կայանում է անծանոթի հետ սեքս ունենալու առավելությունը՝ կիրքը եռում է մինչև լուսաբաց։ Իսկ ինչո՞ւ չկրկնել դա հիմա, ի՞նչն է ձեզ խանգարում, այն բանի գիտակցությունը, որ ողջ կյանքը առջևներո՞ւմդ է…. Իհարկե լավ է, որ դու այդքան լավատես ես, բայց իսկական, տևական ու հաղթական սեքս-փառատոնը այն բանը չէ, որից պետք է հրաժարվել անգամ զագսից հետո։
Եվ այսպես, եկեք պլանավորենք սեքս մարաթոն։ Առաջին օրենքը՝ մի պլանավորիր այն։ Շուրջօրյա ինտիմի լավագույն պահը դրա սպոնտանության մեջ է։ Մի գեղեցիկ շաբաթ առավոտյան դուք կարթնանաք, և դու կհաղորդես նրան, որ պատրաստվում ես սիրել նրան մինչև կիրակի կեսօր ու վստահ եղիր, ոչ մի քեզ սիրող աղջիկ չի փոխարինի դա շոփինգի կամ էլ ընկերուհիների հետ շարքային հանդիպման հետ։ Իսկ ավելի լավ է կազմակերպել դա մի սովորական օր, իսկ աշխատանքի տեղը կասես, որ հիվանդացել ես։ Հենց այդպես՝ անակնկալ։ Արեք ամենը, ինչ մտքներիդ կփչի, այն ամենին, ինչի վրա առաջ՝ շտապելու պատճառով մեկ րոպե էիք ծախսում, արեք անշտապ ու որքան ուզեք։ Համարեք, որ դա նախնական փաղաքշանքների օր է՝ սեքսի ընդհատումներով։
7 Խաղային սեքս
Երբեմն սեքսուալ կյանքը լավն է լինում տեխնիկա-ստատիստիկական պարամետրերի համար, բայց, այնուամենայնիվ, այն միապաղաղ է։ Ամեն օր նույն փաղաքշանքները, նույն սիրելի դիրքը, նույն բուռն հեշտանքը, հեռուստացույցն ու քնել։ Երբեմն պետք է ինչ-որ բան փոխել և վստահ եղիր, որ քո զուգընկերուհին ձեռքով-ոտքով կողմ կլինի նման փոփոխությունների։ Ընտրեք ինչ-որ մի գիշեր՝ փորձարկումների համար։ Օրինակ՝ նոր դիրքեր փորձարկեք, կամ էլ ինչ-որ սերային խաղեր խաղացեք։ Գուցե մանկամիտ թվա առաջին հայացքից, բայց հավատացած եղեք, դա նոր շունչ կմտցնի ձեր անկողնային կյանք։ Այ հենց այստեղ շատ տեղին կլինի ճիշտ պլանավորումն ու հաշվարկը։