
1in.am-ը գրում է.
Այսօր շվեյցարական Վիլդերսվիլ քաղաքի կայարանի մոտ տեղի է ունեցել փոխհրաձգություն, որի հետևանքով զոհվել է 3 մարդ: Այս մասին հայտնում է TASS-ը՝ հղում անելով շվեյցարական ոստիկանությանը:
Սպանված 3 մարմինները ոստիկանները հայտնաբերել են կայարանի հարևանությամբ գտնվող ավտոկայանատեղիում: Իրավապահները առայժմ ձեռնպահ են մնում որևէ պաշտոնական հայտարարությունից:
Ոստիկանական փորձագետները ներկայումս ստուգում են ոչ միայն այդ տարածքը, որտեղ հայտնաբերվել են են մարմինները, այլև ավտոկայանատեղիից 200 մ հեռու գտնվող հյուրանոցի պատշգամբը: Իրավապահ ուժերը շղթայել են դեպքի վայրը:
Նյութի աղբյուր՝ http://www.1in.am/1471178.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել