Tert.am- գրում է.

Tert.am-ի հետ զրույցում գրող, քաղաքական վերլուծաբան Արծրուն Պեպանյանն անդրադառնալով վերջին շրջանում տեղի ունեցող ներքաղաքական զարգացումներին, հանրահավաքների շարքին, ընդդիմության գործողություններին, ասաց, թե մեր քաղաքական գործիչները չեն կարդում իրենցից առաջ ապրած մարդկանց կարծիքները, ոմանք էլ դրանք համարում են հնացած ու խորհուրդ են տալիս չկարդալ, այդկերպ երաշխավորելով թե՛ իրենց, թե՛ ժողովրդի անկումը:


- Պարո՛ն Պեպանյան, ի՞նչ գնահատական կտաք ներկայիս ներքաղաքական զարգացումներին ու իրավիճակին: Զարգացում, առհասարակ, նկատո՞ւմ եք:


- Մենք 1995 թվականից, երբ ձախողվեցին առաջին համապետական ընտրությունները, հետընթացի մեջ ենք: Այդ պահին եթե մենք բավարար խոհեմություն ունենայինք, ապա կդադարեցնեինք դասական քաղաքական պայքարի մեթոդին դիմելն ու կջանայինք հասկանալ, թե ինչո՞ւ օրենքները չգործեցին:

Մենք դա չարեցինք այն ժամանակ, չենք անում նաև հիմա, որի արդյունքում կուսակցություններն իրենց առաջնորդներով բարոյապես մեռնում են, ժողովուրդը քայքայվում-ծղողվում է, իսկ իշխանությունները դառնում են է՛լ ավելի վատը, քանի որ շարժումներից պաշտպանվելու նպատակով հարկադրված լինելով օգնության կանչել թաղային հեղինակություններին ու դրամատերերին, հետո նրանց ուզած-չուզած ներգրավում են իշխանության մեջ կամ թույլ տալիս դառնալ օլիգարխներ:


- Շուրջ երկու տասնամյակ բոլոր ժամանակների ընդդիմադիրներն իշխանափոխություն, համակարգային փոփոխություններ են պահանջում, սակայն դեռևս որևէ մեկին չի հաջողվում դա իրականացնել: Ի՞նչն է դրա պատճառը, իրական հիմքե՞ր չկան, թե՞…


- Այդ պահանջողները նախ իրենց կառույցները պիտի համակարգային փոփոխությունների ենթարկեն: Եթե անզոր են դա անել, ապա ժողովրդին չեն կարող նման փոփոխություններ բերել:

Բացի դա, ի՞նչ է նշանակում՝ պահանջում են: Ուժեղն է, որպես կանոն, պահանջում թույլից: 
Համակարգային փոփոխությունների կարիքը զգացվում է օդ ու ջրի պես, քանի որ պետությունը հոգեվարքի մեջ է: Սակայն դա անել կարողանալու համար հարկավոր է մանրամասնորեն հասկանալ, թե ինչո՞ւ է կատարվում այն ամենը, որ կա մեզանում: Այս հարցի իրական պատասխանը մեր կուսակցությունները չունեն ու զահլա էլ չունեն խորանալ փնտրտուքի մեջ: Այդ պատճառով էլ երկու տասնամյակից ավելի է նույն ճանապարհով մարդկանց տանում են անհաջողությունների:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել