GalaTV.am-ը գրում է․

«Ամեն անգամ, երբ նախագահները հնարավորություն են ունենում հանդիպելու, նրանք կարող են պարզաբանել իրենց դիրքորոշումն ու նվազեցնել գլխավոր հարցերի շուրջ տարաձայնությունները, ինչպես դա եղավ Փարիզում»: Այս մասին Report-ին հայտնել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը՝ մեկնաբանելով հոկտեմբերի 27-ին Փարիզում կայացած Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպումը:

«Ես ոգեշնչված էի, որ երկու նախագահներն էլ հակամարտության լուծումը ցանկանում են բանակցությունների միջոցով: Նրանք միմյանց հստակ հասկացնել են տվել, որ խաղաղության ժամանակն է եկել, և որ հայերի ու ադրբեջանցիների միջև թշնամանքը պետք է իր տեղը զիջի համագործակցության նոր դարաշրջանին»,- հայտարարել է համանախագահը:

Նա նշել է, որ նախագահների հանդիպումը նաև նպաստում է  շփման գծում իրավիճակի կայունացմանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել