Անապահով անպտուղ զույգերի բուժումը դառնում է անվճար՝ բյուջեի հաշվին

Aravot.am-ը գրում է.

Այսօր ԱԺ առողջապահության, մայրության եւ մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում 2015-ի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն ասաց, որ նոր ծրագիր են իրականացնելու անհետաձգելի սրտի վիրահատությունների համար, որի համար նախատեսել են շուրջ կես մլն դրամ: Նախարարն ասաց, որ մոր եւ մանկան առողջության պահպանումը կմնա գերակա ուղղություն, ֆինանսների 20 տոկոսը կտան դրան: Մոտ 700 մլն դրամ աճ է նախատեսվում՝ նախորդ տարվա համեմատ: Պետբյուջեից սոցիալապես անապահով, 30 միավոր եւ ավելի ունեցող նպաստառու անպտուղ զույգերին բուժելու համար 78.6 մլն դրամ են հատկացնելու: ՀՀԿ պատգամավոր Մկրտիչ Մինասյանը հարցրեց, թե ուռուցքաբանական հիվանդանոցի շենքի համար ինչ միջոցներ են ծախսվել պետբյուջեից եւ երբ այն պատրաստ կլինի. «Տարածված հիվանդություն է: Մարդիկ տուն-տեղ ծախում են, գնում են Եվրոպա, եթե պայմաններ ունենանք, այստեղ կբուժվեն»: Մկրտիչ Մինասյանը նաեւ մտահոգություն հայտնեց այստեղ բուժող եվրոպացի բժիշկների հետ կապված. «Եվրոպական բժիշկները, որոնք իրենց երկրներում զրկված են բժշկական գործունեություն ծավալել, ՀՀ-ում նրանց գործունեության համար կա՞ օրենսդրություն, որպեսզի նախ լիցենզավորվի բժիշկը, նոր թույլ տան գործունեություն ծավալել»: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել