
Aravot.am-ը գրում է.
Այսօր ԱԺ-ում առողջապահության ոլորտում 2015-ի բյուջեի նախագծի եկամուտների եւ ծախսերի քննարկման ժամանակ ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանին դեղերի հայտնի, աղմուկ հանած խնդրի հետ կապված մի հարց ուղղեց. «Դեղերի վրա սահմանվեցին նոր ակցիզային դրոշմանիշներ, որի արդյունքում հիմա դեղերի ներկրմամբ զբաղվող շատ տնտեսվարողներ աղմուկ են բարձրացրել, որ գների աճ է տեղի ունենալու: Ֆինանսավորման հաշվարկման ժամանակ նման կանխատեսում հաշվի առնվե՞լ է: Մտադի՞ր է կառավարությունն այս ուղղությամբ որոշակի մեղմման քաղաքականություն իրականացնել»: Պավել Սաֆարյանը պատասխանեց, որ այդ հարցին կպատասխանի գրավոր: ՀՀԿ պատգամավոր Խոսրով Հարությունյանն ասաց, որ շատ նեգատիվ երեւույթներ են առաջանում, երբ պետպատվերով ծառայության համար ավելի ցածր սակագին է հաշվարկվում, քան պրակտիկայում գործող գինն է եւ կոռուպցիայի ռիսկ է առաջանում: Կարո՞ղ ենք մենք գնահատել, որ այսօր պետպատվերի գներն ավելի են մոտեցվել իրական գներին:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



