
Galatv.am-ը գրում է.
Դոնբասում ռուսամետ անջատողականների «ընտրությունները» ճանաչելու վերաբերյալ ՌԴ հայտարարությունը դուրս է Մինսկում սեպտեմբեր ամսին կնքված համաձայնագրի շրջանակներից: Այս մասին ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին հայտարարել է Bloomberg հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ:
«Մենք դրանք որպես լեգիտիմ ընտրություններ չենք դիտարկել, եւ դա կարող է լուրջ խնդիր առաջացնել»,- նշել է Քերրին:
Վերջինս հավանության է արժանացրել Կիևի ու Մոսկվայի միջև կնքված գազի մատակարարման շուրջ համաձայնագիրը, «զորքերը հետ քաշելու որոշ վկայություններն ու բռնության մակարդակի նվազումը», սակայն այս ազդակներն, ըստ նրա, չափազանց թույլ են:
«Կարծում եմ` սա բավական չէ որևէ մեկին բավարարելու համար, մենք անհանգստացած ենք»,- ասել է Քերրին:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



