1in.am-ը գրում է․
Նրանք ապրեցին երկար ու երջանիկ… Այսպես են հաճախ ավարտվում հեքիաթները։ Սակայն իրականում ընտանեկան կյանքն ուղեկցվում է բազմաթիվ խնդիրներով, որոնց մի մասն անլուծելի է թվում։ Ինչպե՞ս հասկանալ, թե որ իրավիճակներում պետք է ինչ-որ բան փոխել հարաբերություններում, որպեսզի պահպանվի ամուսնությունը, իսկ որ դեպքերում ավելի լավ է բաժանվել։
Խաբված վստահություն
Բաժանությունների ամենահաճախադեպ պատճառներից է անհավատարմությունը։ Կարծիք կա, որ դավաճանությունները բաժանվում են ֆիզիկականի ու հոգեկանի, և առաջիններն այնքան էլ չեն վնասում ամուսնությանը։ Սակայն խաբված կանանց այդ տեսությունը այնքան էլ չի հանգստացնում։
Նրանց վիրավորում է դավաճանության փաստն ինքնին և այն միտքը, որ ամուսինը չարաշահել է իր վստահությունը և ավերել ինտիմության մթնոլորտը՝ անկողինը կիսելով ուրիշի հետ։ Այդուամենայնիվ, բաժանվելու մասին որոշումը հեշտ չի տրվում։ Քանզի հաճախ այդ նորությունը կնոջ համար հնչում է որպես ամպրոպ անամպ երկնքում, և հարաբերություններն անմիջապես խզել կարող են միայն հպարտ և ինքնաբավ մարդիկ։
Այդ պատճառով հաճախ լինում է արձագանքի երկու տիպ`
1. Աշխատում է հոգեբանական պաշտպանության մեխանիզմը. կինը սկսում է իրեն և շրջապատողներին համոզել, որ տղամարդն ի բնե պոլիգամ է, և բոլոր ամուսինները դավաճանում են իրենց կանանց։ Դա նրան թույլ է տալիս ազատվել հոգեկան անհարմարությունից ու նորից մտածել, որ իր ընտանիքը ուրիշներից վատը չէ։ Ու նաև… հաշտվում է զուգընկերոջ հնարավոր նոր դավաճանությունների հետ։
2. Կինը վերանայում է իր վերաբերմունքը ամուսնությանը. զգացմունքները հետին պլան է մղում, իսկ առաջնային է համարում նյութական կողմը և երեխաներին լիարժեք ընտանիքում մեծացնելու հնարավորությունը։
Դժբախտաբար, թե՛ նրանք, թե՛ մյուսները հազվադեպ են երջանիկ լինում։ Եթե հավատում ես, որ դուք իրար սիրում եք, և երկուսդ էլ ցանկանում եք պահպանել ամուսնությունը, ներիր ու մոռացիր։ Չե՞ս կարող։ Այդ դեպքում մտածիր, պատրա՞ստ ես ամբողջ կյանքդ անցկացնել զոհի դերում։
Կոնֆլիկտներ ծնողների հետ
Եթե տարձայնություններ են ծագել սկեսրոջ հետ, ամուսնուցդ մի՛ պահանջիր, որ համամիտ լինի քեզ հետ։ Եվ ոչ մի դեպքում մի՛ ապացուցիր քո մոր ճշմարտացիությունը։
Սերն անցել է
Թվում է՝ դրանով ամեն ինչ ասված է, և տրամաբանական է բաժանվելը։ Սակայն երեխաների շահերը, կարգավորված կենցաղը, միասին լինելու սովորությունը և ազգականների երկու կլանների ամուր կապերը թույլ չեն տալիս խզել հարաբերությունները։ Սակայն բաժանվելու մասին մտածելով՝ հարկավոր է առաջնորդվել բացառապես եսասիրական նկրտումներով։ Բայց եթե սիրում ես ուրիշին, ինչո՞ւ չօգտվել կրկին երջանիկ լինելու հնարավորությունից։
Անզավակություն
Երեխա ունենալ ցանկացող զույգերի մոտավորապես 20%-ը բախվում է բժշկական բնույթի խնդիրների հետ։ Հատկապես դժվար է այն զույգերի համար, երբ ամուսիններից մեկն առողջ է։ Նա ստիպված է լինում համբերատար սպասել։ Երեխա որդեգրելը նույնպես կարող է ուրախություն պարգևել ձեզ ու փրկել ձեր ամուսնությունը։



