1in.am-ը գրում է․
Մարդու արտաքին տեսքը որոշվում է հատկապես նրանով, թե ինչով է նա սնվում, և կան որոշակի մթերքներ, որոնք արագացնում են ծերացման պրոցեսը։
1. Քաղցրավենիք
Մեծ քանակությամբ քաղցր պարունակող մթերքներն արագացնում են գլիկիրացման պրոցեսը, որի ժամանակ շաքարի ավելցուկային մոլեկուլները կապվում են սպիտակուցների հետ՝ առաջացնելով գլիկիրացման վերջնական արտադրանք, որը վնասում է մաշկի կոլագենները։
Քաղցավենիքը վնասակար է նաև ատամների համար, ուստի մի կտոր տորթ ուտելուց հետո անմիջապես բերանը ողողեք ջրով։
2. Ալկոհոլ
Առաջացնում է ջրազրկում, ինչը շատ վտանգավոր է մաշկի համար։ Ալկոհոլային մթերքները նաև արագացնում են ծերացումը տոքսինների ավելցուկի պատճառով։
3. Սպիտակ գինի
Հատկապես վտանգավոր է ատամների համար, քանի որ պարունակում է թթվություն, որը վնասում է էմալը։ Փորձագետները խորհուրդ են տալիս սպիտակ գինի խմելուց հետո անմիջապես լվանալ ատամները։
4. Խորոված միս
Եթե ձեր օրգանիզմում ածուխ հայտնվի, ապա այնտեղ կհայտնվեն ածխաջրածիններ, որոնք բորբոքային պրոցեսներ են առաջացնում և բացասաբար ազդում մաշկի կոլագենի վրա։ Իսկ դա արագացնում է ծերացումը։
5. Աղի մթերքներ
Կարելի է պատրաստել գրեթե առանց աղի, բայց այն, միևնույն է, կհասնի մինչև օրգանիզմ, քանի որ շատ աղ կա պահածոներում և այլ սննդամթերքներում։ Աղի պատճառով դեմքին առաջանում են այտուցներ, որոնք կարելի է վերացնել կոֆեին պարունակող խոնավացուցիչի միջոցով։
6. Վերամշակված միս
Այդպիսի մսի մեջ օգտագործվում են կոնսերվանտներ, որոնք բորբոքային պրոցեսներ են առաջացնում մաշկի վրա և արագացնում են ծերացումը։ Վերամշակված միսն առաջացնում է նաև սրտի հիվանդություններ, գրում է supwoman.ru-ն։



