Iphones.ru կայքի փոխանցմամբ՝ Microsoft ընկերությունը տարածել է տեղեկություններ մոտակա ժամանակներս սեփական սմարթ-ժամացույցների և ֆիթնես սարքերի թողարկման մասին: Նորույթը զինված կլինի զարկերակների աշխատանքները և ակտիվությունը ստուգող սարքերով:
Microsoft սմարթ-ժամացույցները կաշխատեն բոլոր բջջային օպերացիոն համակարգերի հետ (Windows Phone, Android եւ iOS), բայց ամենակարևոր առանձնահատկությունը համարվում է աշխատանքի ժամաքանակի բարելավումը:
Չնացած Samsung ընկերության ցուցադրած Galaxy Gear-ի եւ Մոտորոլա ընկերության ցուցադրած Moto 360-ի լավ աշխատանքին և գրավիչ դիզայնին՝ նրանք էական թերություն ունեն. ժամացույցները պետք է լիցքավորման դնել ամեն օր: Microsoft-ի սմարթ-ժամացույցը պատրաստ է առանց լիցքավորման աշխատել երկու օր: Հենց այս առավելությունը կարող է օգնել ընկերությանը հետևում թողնել հակառակորդներին:
Microsoft-ի «երկաթե նորույթների» թողարկման պատմությունը բավականին խառն է: Մի կողմից Zune երաժշտական նվագարկիչը թողարկումը եւ Surface տեսակի պլանշետների ոչ հաջող վաճառքը, մյուս կողմից Xbox 360-ի համար նախատեսված Kninect ռեկորդային վաճառքը:
Microsoft-ը կանի ամեն ինչ, որպեսզի թողարկի սեփական սմարթ-ժամացույցները, մինչև դա կանի Apple-ը: Բայց Կուպերտինոյի ընկերությունը բավականին խելացի գործեց. սեպտեմբերյան շնորհանդեսի ժամանակ ցույց տալով, թե ինչպիսին է լինելու Apple ժամացույցը, նա կարողացավ պահել ինտրիգը՝ լռելով սարքի տեխնիկական առանձնահատկությունների մասին: