Ըստ Ազգային վիճակագրական ծառայության 2014 թվականի հրապարակած Տարեգրքի տվյալների` կարելի է հաշվարկել ժողովրդագրական պատկերի փոփոխությունը Հայաստանում առաջիկա տարիների համար: Հայաստանում կյանքի միջին ցուցանիշը հաշվետու վերջին 2012 թվականին կազմում է 74,4 տարի: Քաղաքային և գյուղական համայնքների բնակչության թիվը կազմում է համապատասխանաբար 1 մլն 917,5 և 1մլն 109,4 հազար մարդ: Ուրբանիզացման մակարդակը կազմում է 63,3 %: Միայն Երևանում կենտրոնացած է ՀՀ ողջ քաղաքային բնակչության 55,61%-ը և ողջ բնակչության 35.2%-ը:
Ըստ պաշտոնական տվյալների` հանրապետությունում 60-ից բարձր տարիք ունեցող քացաքացիների թիվը կազմում է 455,7 հազար մարդ, իսկ 55-59 տարեկան անձանց թիվը 187,1 հազար: Ընդ որում նույն բաժնում զետեղված է նաև մահացության թիվը, որի միջին ցուցանիշը (հաշվի առնելով նաև վերջին հինգ տարիների հրապարակած տվյալները) 60-ից բարձր տարիք ունեցող անձանց դեպքում տարեկան միջինը կազում է 40 430 հազար մարդ, իսկ 55-59 տարեկան անձանց դեպքում` 3230:
Եթե բերված տվյալների հիման վրա կատարենք պարզ հաշվարկ, ապա կստանանք, որ առաջիկա 5 տարիների ընթացքում, 60-ից բարձր տարիք ունեցող անձանց թվի նվազում է նկատվելու: Քանի որ տարեկան միջինը 36 770 բնակիչ կդառանա 60 տարեկան (հաշվի առնելով նաև մահացության թիվը 50-59 տարեկան անձանց դեպքում), իսկ 60-ից բարձր անձանց թիվը մահացության հետևանքով կկրճատվի ավելի քան 40 430-ով: Այս երկու թվերի տարբերությունը կազմում է 3660, որը ցույց է տալիս առաջիկա 5 տարիների ընթացքում 60 -ից բարձր տարիք ունեցող անձանց ընդհանուր թվի նվազում յուրաքանչյուր տարի միջինը 3660-ով, ընդ որում 1566-ը միայն գյուղական համայնքներից:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=10205352662280112&set=np.35889160.100003713196176&type=1&theater¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել