1-03

GalaTV.am-ը գրում է.

Հոկտեմբերի 30-ին Գյումրիում տեղի ունեցած սպանության վերաբերյալ ԳԱԼԱ-ին նոր մանրամասներ են հայտնի դարձել: Հիշեցնենք, խոսքը  25-ամյա Արտյոմ Ա.-ի սպանության մասին է:

Դեպքը տեղի է ունեցել Գյումրիի Տեքստիլ կոչվող թաղամասում: ԳԱԼԱ-ի լրագրողի հետ զրույցում սպանվածի հարեւանները պատմել են, որ վիճաբանությունը ծագել է Արտյոմի եւ նրա ընկերների միջեւ: Կերուխումի սեղանի շուրջ ներկա է եղել նաեւ Արթուր անունով մեկը, որին Արտյոմը դիմել է Արթուրիկ: Սա վերջինիս դուր չի եկել, եւ նա հակադարձել է՝ Արտյոմին եւս «իկ»-ով դիմելով: Կրքերը սեղանի շուրջ թեժացել են, որից հետո դեռեւս չպարզված հանգամանքներում ներկաներից մեկը սուր կտրող գործիքով հարվածել է  Արտյոմին: Ապա որոշել են շտապ բուժօգնություն կանչել: Սակայն ներկաները որոշել են շտապօգնության աշխատակիցներին հետ ուղարկել, որպեսզի արյան հետքերը վերացնեն: Բացի այդ Արտյոմն ասել է, որ իր հետ  ամեն ինչ կարգին  է: Երբ կանչով շտապօգնության աշխատակիցները ժամանել են, Արտյոմի ընկերները նրանց հետ են ուղարկել:

Շարունակությունն՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել