Newmag.am-ը գրում է.

Դիզայներ Արա Ասլանյանի խորհուրդները սկսնակներին, ինչպես հայտնվել ճիշտ տեղում ճիշտ ժամանակին:

11տարեկան էի, երբ «National Geographic» ամսագրում մի նյութ տեսա անցած դարի լեգենդար մարդկանց մասին: Այնտեղ նրանց լուսանկարներն էին՝ ձեռքերն ու աչքերը՝ խոշոր պլանով: Շատ էի տպավորվել՝ հատկապես աչքերի լուսանկարներից: Այդքան մանրամասնորեն տեսնել բիբը, գունային գեղեցիկ անցումները… Ամսագրի այդ նյութը ոգևորված ցույց տվեցի մայրիկիս, որ զարմացնեմ: Նա համաձայնեց. իրոք, գեղեցիկ էին, հավելեց, որ առավել գեղեցիկ է նյութն ամբողջությամբ: Մայրս բացատրեց, որ այդ աչքերն ու ձեռքերը պատմում են իրենց տիրոջ կյանքի մասին:

eye

Անցան տարիներ, և մի օր տեսա Սուրեն Մանվելյանի լուսանկարները՝ խոշոր պլանով աչքեր: Շատ ուրախացա: Սուրենը հետաքրքիր շարք էր սկսել, բայց հատուկ նպատակ դեռ չկար, ուղղակի գեղեցիկ շարք էր ստացվում, որը տեղադրում էր համացանցում, և մարդիկ հավանում էին: Այդպես մինչև Սուրենի լուսանկարներից մեկը հայտնվեց www.ffffound.com-ում: Դրանից հետո նրա գործերն ակնթարթային արագությամբ դարձան ինտերնետային ամենահայտնի ֆոտոշարքերից: Այդ լուսանկարներն այնպիսի հաջողություն ունեցավ, որ հիմա դժվար է Գուգլում որոնել աչք և Սուրենի ֆոտոներից բացի այլ բան գտնել: Սա ստիպեց լուսանկարչին տեղում չդոփել: Նա սկսեց նկարել կենդանիների աչքեր, որոնք յուրօրինակ էին, և դրանցից մի քանիսը նույնիսկ հայտնվեցին Լյուկ Բեսոնի վերջին` «Լյուսի» ֆիլմում:

Մինչև Սուրենն էլ աչքերի այդպիսի շարքեր արել էին, բայց խոսքը ճիշտ ժամանակ ճիշտ տեղում հայտնվելու, թեման ճիշտ ներկայացնելու ու զարգացնելու մասին է:

2

Կարծում եմ, լուսանկարիչները, նկարիչները, դիզայներներն ու, առհասարակ, բոլոր մասնագիտությունների տեր մարդիկ պետք է չվախենան եզակի չլինելուց, քանի որ սովորում են միայն օրինակներով, ինչպես օրինակ՝ դերասանները Ստանիսլավսկուն են սերտում: Դա հիմք է, որը յուրացնելուց հետո կարող ես ստեղծել քոնը: Խորհուրդս սկսնակներին. շատ նայեք, պրպտեք, կարդացեք և փորձեք հղկել մասնագիտական հմտությունները:

o-HUMAN-EYES

P.S. Սուրենը ունի նաև հայկական եկեղեցիների հրաշալի շարք, բայց այն «world fame» չի դարձել: Կարծում եմ՝ արժե այդ երկու շարքերը` եկեղեցիների և աչքերի միացնել և ուղարկել «National Geographic»-ին:

Manvelyan3300009383_biganimal-eyes-17animal-eyes-18animal-eyes-23Crocodile

Շարունակությունն՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել