Աղբի մասին վերջին անգամ.
Երբ սկսեցի քաղաքապետարանին մեր բակի աղբի հարցով դավադիտ անել, իհարկե, հույս չունեի, որ իրանք մի բան ունակ են անել, չնայած ուրախ կլինեի սխալվել։ Բայց պարզվեց, մեր թեկնածակիր փուչիկասերները ոչ միայն չեն կարող համակարգային խնդիր լուծել, իրանք նույնիսկ ի վիճակի չեն խնդրի էությունը հասկանալ։ Նենց չի, որ ահավոր զարմացել եմ, բայց դե տխուր ա։
Խնդրեմ քաղաքապետարանի պատասխանը, մեկնաբանություններն ավելորդ են.
«Երևան քաղաքում աղբահանությունը իրականացվում է հստակ ժամանակացույցով, կարող է քաղաքացին նկարում է այն ժամանակ, երբ աղբը դեռ տարած չեն լինում։ Ամեն դեպքում նորից կփոխանցենք մեր կոմունալ ծառայություններին։»

Էս էլ թարմ ֆոտո


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել