Tert.am-ը գրում է
Նոյեմբերի 2-ը ՄԱԿ-ի կողմից հռչակված է որպես լրագրողների դեմ կատարվող հանցագործությունների անպատժելիությանը վերջ դնելու միջազգային օր:
Ինչպես Tert.am –ի հետ զրույցում նշեց Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը՝ 10 տարվա կտրվածքով ամենավատ վիճակը եղել է 2007-2008-2009 թթ:
«Այսինքն՝ 2008-ի նախագահական ընտրություններից առաջ և հետո իրադարձություների ժամանակ: Սա իհարկե, շատ մեծ ժամանակահատված է, որովհետև դրանից հետո իրավիճակը մի քիչ լավացել էր, բայց վերջին 1-2 տարիներին նորից վատացել է»,-ներկայացրեց Աշոտ Մելիքյանը:
2014-ի երրորդ եռամսյակում ԽԱՊԿ-ն արձանագրել է լրագրողների նկատմամբ ֆիզիկական բռնության 2 դեպք, ԶԼՄ-ների և նրանց աշխատակիցների նկատմամբ ճնշումների 9 փաստ, տեղեկատվության ստանալու և տարածելու իրավունքի խախտման 1 դեպք: Իսկ ողջ տարվա ընթացքում արձանագրվել է լրագրողների նկատմամբ ֆիզիկական բռնությունների 7 դեպք:
Տվյալները Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի՝ հոկտեմբերի 31-ին հրապարակված՝ Հայաստանում խոսքի ազատության վիճակի և լրագրողների ու ԶԼՄ-ների իրավունքների խախտումների մասին 2014 թ. երրորդ եռամսյակի զեկույցից են:
Հիմնական միտումն այն է, որ թեև 2014թ. երրորդ եռամսյակը հագեցած չէր քաղաքական բուռն իրադարձություններով, և ներքաղաքական իրավիճակը համեմատաբար հանդարտ էր, սակայն իշխանության տարբեր կառույցներ շարունակում են խոսքի ազատության սահմանափակման փորձերը, ԶԼՄ-ների և լրագրողների նկատմամբ տարաբնույթ ճնշումները:
«Հետևելով խոսքի ազատության ասպարեզում տիրող իրավիճակին և ուսումնասիրելով ԶԼՄ-ների և լրագրողների գործունեության պայմանները, ԽԱՊԿ-ն շարունակում է արձանագրել նրանց իրավունքների խախտումների դեպքերը: Այդպիսի փաստերի ընդհանուր թիվը, 2013թ. երրորդ եռամսյակի համեմատ, 2014-ի երրորդ եռամսյակում նվազել է՝ 18 և 12: Այսուհանդերձ, այս եռամսյակի տվյալները ևս չեն կարող չմտահոգել»,- ասված է զեկույցում:
Շարունակությունն՝ այստեղ



