Asekose.am-ը գրում է.
ԱՄՆ-ում մահացել է դերասանուհի Հասմիկ Ղարիբյանը:
Asekose.am-ը գրել էր սիրված դերասանուհու առողջական խնդիրների մասին` մեջբերելով կյանքով ու հումորով լեցուն դերասանուհու հուսադրող խոսքերը` «Ընդամենը սուր թոքաբորբ ունեի, բայց հիմա արդեն լավ եմ: Շնորհակալություն»: Ընկերներն ու պարզապես ` Հասմիկին ճանաչողնեն ու սիրողները` ցավակցական խոսքեր են գրում դերասանուհու ֆեյսբուքյան էջում` ցավալով անդառնալի կորստի համար:
Հասմիկն ընդամենը 34 տարեկան էր. 2012 թվականին մեկնել էր Միացյալ Նահանգներ, որտեղ էլ մեկ տարի անց ամուսնացել էր երգեհոնահար Լևոն Աբրահամյանի որդու՝ Ներսեսի հետ:
Սիրված դերասանուհին իր ուժերը փորձել է նաև երգարվեստում՝ և ձայնագրել է շատերի դրական գնահատակին արժանացած «Կարգին սեր», «Սերը մեր» տեսահոլովակները:
Asekose.am-ը ցավակցում է Հասմիկի ընտանիքին, հարազատներին ու ընկերներին:
Ըստ Ես Եմ!-ի տվյալների, Հասմիկ Ղարիբյանի մահվան պատճառը հանդիսացել է ուռուցքային անբուժելի հիվանդությունը։



