Operativ.am-ը գրում է.
Լեհաստանում` հրեական ընտանիքում ծնված Լեոպոլդ Տրեպպերը, Երկրորդ աշխարհամարտի տարիներին Եվրոպայում ղեկավարել է ԽՍՀՄ հետախուզական ցանցը, սակայն կրկնակի գործակալի ծառայություններից հավասարապես օգտվել են թե ռուսները, թե գերմանացիները: Նրա ստեղծած հետախուզական ցանցը կոչվել է «Կարմիր կապելլա»: Դրանում ընդգրկված էին անգամ եվրոպական մայրաքաղաքների մարմնավաճառուհիները:
Տարբեր կեղծանուններով հայտնի այս գործակալին անվանել են աշխարհի ամենահարուստ լրտեսը, նաեւ 20-րդ դարի N1 լրտեսը: Նա ստեղծել է կոմերցիոն «տանիք»` ընկերության տեսքով եւ զենք է մատակարարել ինչպես ֆաշիստներին, այնպես էլ հակաֆաշիստական դաշինքի երկրներին: Երկու անգամ «բեմադրել է» սեփական մահը, փախել ֆաշիստական գերությունից, վերածնվել նոր անուն-ազգանուններով, տասը տարի /1945-1955թթ./ անցկացրել խորհրդային բանտում եւ «անհետ կորել» դեպի ազատություն:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



