Ես տանը շատ քիչ եմ լինում, բայց այսօր ստացվեց այնպես, որ առավոտյան տանն էի: Դուռը թակեցին: Որպես կանոն, դուռը թակում են մի քանի նպատակով՝ կամ ջրաչափ, կամ ընտրություններ, կամ Գորիսի մեղր, Սևանի սիգա, մատաղի փող.. .Բացեցի, մի տատիկ, որի դեմքը հիմա չեմ հիշում, ձեռքին թղթեր, սկսեց, որ հիվանդ է... և... Քանի որ գիշերը չէի քնել, ասեցի՝ տատ ջան հետո, գլուխս ցավում է, ու փակեցի դուռը....

Մեծ հաշվով կասեք, որ դա բնական բան է, որ օրվա մեջ հարյուր անգամ եք հանդիպում նման մարդկանց, որ նրանց մեծ մասը խաբեբա է կամ ժուլիկ: Ոչ մեկիդ հետ չեմ վիճի: Համաձայն եմ, բայց...:
Ես օրեկան 1000 դրամ տալիս եմ ծխախոտին: Տատիկը, որը կլիներ մոտ 70 տարեկան, հասել է իմ դռան մոտ, թակել այն և գումար խնդրել: Ես մերժել եմ:
Ներիր, տատ ջան, անկախ ամեն ինչից ես անարդար գտնվեցի, անտարբեր գտնվեցի ու սխալ վարվեցի: Ներիր, եթե մի պահ ինձ կհիշես...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել