Այսօր մեր Հենոյի թիմը պարտվեց: Ինձ համար ցավալի է երկու պատճառով:Նախ Բորուսիան իմ երկրպագած թիմերից երկրորդն է, անկախ այն բանից, որ այնտեղ հիմա Հենոն է խաղում, և երկրորդը, որ պարտվեց Հենոյի թիմը; Ինձ համար արդեն ավելի քան 20 տարի լավագույն ակումբային թիմ համարվում է Բավարիան; Եվ այսօր նրանք արդարացի կամային հերթական հաղթանակը տոնեցին:Անցյալ տարի Հենոն հանդես էր գալիս Շախտյորում:Ո՞վ է հիմա հիշում Շախտյորի մասին:Բնականաբար ցանկալի կլինի ,որ մեր տղաների բոլոր թիմերն էլ հաղթեն և Հենոյի, և Յուրայի, և Գևորգի, Կառլենի, Բերեզովսկու; Բայց փաստը մնում է փաստ, որ յուրաքանչյուր խաղում չէ, որ ամեն ինչ մեր ուզածով է լինում; Եվ ինչքան էլ Բորուսիան, որը ներկայացնում է իմ կողմից երկրպագած գերմանական ֆուտբոլը սիրելի թիմ է, նա ոչ Բավարիա է, ոչ Բարսելոնա, ոչ էլ Ռեալ,; Ժամանակն է, որ Հենոն կատարի իր հաջորդ քայլը և տեղափոխվի ավելի հզոր թիմ; Ես սիրում եմ գերմանական ֆուտբոլը, բայց Հենոն ավելի շատ իսպանական, կամ իտալական թիմերում իրեն կդրսևորի, որտեղ շեշտը դրված է, ոչ թե թիմային սառը հաշվարկով ֆուտբոլի, այլև տեխնիկապես հագեցած անհատական ֆուտբոլի վրա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել