Armlur.am-ը գրում է․
Քրեական աշխարհում հայտնի հայազգի «օրենքով գող» Անդրանիկ Սողոյանը՝ «Զապը», ավելի քան մեկ տարի է՝ Հայաստանում է: «Գողի» նկատմամբ Ինտերպոլը միջազգային հետախուզում էր հայտարարել, և օրերս ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության աշխատակիցների կողմից Երևանի Խորենացու փողոցում Զապը հայտնաբերվեց և ձերբակալվեց:
Արդեն մի քանի օր է՝ բուռն քննարկման թեմա է դարձել իրադարձության հատկապես այն հատվածը, թե ինչպես եղավ, որ մեկ տարի շարունակ Հայաստանում գտնվող հեղինակությունը հայտնաբերվեց ընդամենը հիմա: Երեկ էլ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջամմերի ընդհանուր իրավասության դատարանում նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու որոշում կայացվեց, և քաղաքացիական համազգեստով ՔՀԳՎ ծառաողները, թերևս հնարավոր վենդետայից խուսափելու նպատակով, առանց պետհամարանիշների ավտոմեքենաներով ուղեկցեցին «գողին» «Նուբարաշեն» ՔԿՀ, այնտեղից էլ Զապը տեղափոխվեց Էրեբունի ԲԿ՝ ստամոքս-աղիքային տրակտի սուր խանգարման պատճառով: Թե այս պատմությունն իրականում ինչ նրբերանգներ է ունեցել, դժվար է ասել, քանի որ քրեական աշխարհում մութ բաներն ավելի շատ են: Բայց դատելով ներկայիս իրավիճակից՝ կարող ենք ենթադրել, որ Զապի հետ կապված չլուծված հարցեր կան:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



