Armsport.am-ը գրում է․
Բունդեսլիգայի 10-րդ տուրում Դորտմունդի «Բորուսիան» 1:2 հաշվով պարտվել է Մյունխենի «Բավարիային»:
Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ընդգրկված է եղել դորտմունդյան ակումբի մեկնարկային կազմում եւ մասնակցել է ամբողջ հանդիպմանը:
Այս պարտությունը հինգերորդն էր անընդմեջ «Բորուսիայի» համար՝ Բունդեսլիգայի ընթացիկ առաջնությունում եւ թիմը 7 միավորով զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 16-րդ հորիզոնականը:
«Բավարիան» վաստակելով 24 միավորով ամրապնդվում է առաջին տեղում:
«Բավարիա» - Դորտմունդի «Բորուսիա» - 2:1
Գոլերը՝ Լեւանդովսկի 72 Ռոբեն 85 - Ռոյս 31
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել