Tert.am-ը գրում է․

Ես ողջունում եմ ցանկացած գործընթաց, որը հեռու է պահում լայնածավալ պատերազմից, և այդ առումով բարձր մակարդակի հանդիպումները նպաստում են դրան: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց արցախյան հարցով փորձագետ, «Ընդդեմ իրավական կամայականության» հ/կ գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանը` անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի նախագահների՝ Ֆրանսիայում կայացած հանդիպմանը:

Չնայած դրան` նա սին հույսեր համարեց այդ հանդիպումներից ինչ-որ արդյունք ակնկալելը: «Ես համոզված եմ եղել, որ միջազգային փորձագետները, ովքեր ասում են, թե մոտ է որոշում, գիտեն, որ այդպես չէ, պարզապես նրանց դիրքը պահանջում է, որ իրենք դա ասեն: Այդպիսի հանդիպումներից ակնկալիքներ չեն կարող լինել, մինչև որ չփոխվի մթնոլորտը, իսկ մենք տեսնում ենք, որ Ադրբեջանը չի փոխում ո´չ իր ինֆորմացիոն քաղաքականությունը, ո´չ էլ դիրքորոշումը, և, վերջապես, մինչև Հայաստանի կողմը և Մինսկի խմբի համանախագահները չտեսնեն, որ մադրիդյան սկզբունքներում խորքային անհամապատասխանելիություն կա իրականության հետ»,-ասաց նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել