Newmag.am-ը գրում է․
Նիսսան: Ոգեշնչող նորարարություններ: x-trail-ի վերածնունդը՝ տիեզերագնացների համար: Վարորդի նստատեղի երկրորդ օրինակը կհանդիպեք տիեզերանավերում: Սրընթաց, հարմարավետ ու հաղթահարելի: Մեքենան կոգևորի անգամ ամենաբծախնդիր ավտոսիրողին:

Եվրոպական չեմպիոնների լիգայի հովանավորը Նիսսանն է: Ընկերությունը տարին դարձրել է տոնական՝ 4 տարվա դադարից հետո ներկայացնելով new x-trail-ը: Մեքենան նախորդ երկու սերունդների նորացված ու հզորացված մոդելն է՝ երեք շարք նստատեղերով: Ջիպը բոլոր տեսակի ճանապարհներ անցնելու համար է, 4 x 4 համակարգը x-trail-ին դարձնում է արտաճանապարհային: Նոր թափքը, դիզայներական լուծումները մոդելը դարձրել են ավելի սլացիկ ու գրավիչ: Անվտանգության տեսողական ու ձայնային համակարգերը վարորդին կաջակցեն` եղանակային վատ պայմաններում կողմնորոշվելու, խախտումներից ու պատահարներից խուսափելու համար:

Մեքենան արդեն Հայաստանում է՝ Նիսսանի պաշտոնական ներկայացուցիչ Մուրան ընկերության սրահներում: Արտասահմանյան շատ երկրներ առայժմ չեն ներկայացրել new x-trail-ը՝ պատրաստվում են մեքենան առաջարկել 2015-ին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



