
Իսպանիայի փոքրիկ Սետենիլ դե լաս Բոդեգաս բնակավայրում, որի բնակչության թիվը 3000-ի է հասնում, մարդիկ բառացիորեն ապրում են ժայռերի տակ։ Այս յուրահատուկ գյուղը կառուցվել է Ռիո Տրեխո գետի նեղ կիրճում։ Տներից շատերը կառուցված են կիրճի քարե պատերի մեջ կամ դրանց տակ։ Գյուղին նայելիս թվում է, թե ժայռերը տների վրա են ընկնում ու կլանում դրանք, սակայն իրականում դրանք հենց այդպես են կառուցված։ Քաղաքն ամեն տարի բազմաթիվ զբոսաշրջիկների է հյուրընկալում։ Ասում են, որ այստեղ ռեստորանները, բարերն ու խանութները լավագույնն են այս շրջանում։

















Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



