«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ընդդիմադիր զեղումներից հետո ԲՀԿ-ական քաղաքապետերից ոմանք և մի շարք համայնքապետեր պատրաստվում են վերանայել իրենց կուսակցական պատկանելությունը՝ ավելորդ խնդիրներից խուսափելու համար:

 Նրանց մի մասը, ովքեր բնույթով ընդդիմադիր չեն ու չեն էլ կարող լինել, ստիպված են կուսակցության լիդերների պարտադրանքով ներկա լինել հանրահավաքներին, ավելին՝ իրենց հետ կոնկրետ թվով մարդ բերել, ինչը լրացուցիչ անհարմարություններ է ստեղծում:

Տարբեր պատճառաբանություններով հրաժարվելը ևս չի ստացվում: Վերջիվերջո «բերման են ենթարկվում» և Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանի օրինակով կանգնեցվում են առաջին շարքերում՝ երևալու համար, որ նրանք ևս ներկա են»,-գրում է թերթը:

 

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել