Tert.am-ը գրում է.
«Իսլամական պետության» և այլ ծայրահեղական խմբավորումների շարքերում Սիրիայում և Իրաքում կռվում է մոտ 15 հազար զինյալ:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, տվյալները հրապարակել է ՄԱԿ-ը՝ նշելով, որ զինյալները մոտ 80 երկրներից են: Նրանց թվում կան զինյալներ Նորվեգիայից, Չիլիից, Մալդիվյան կղզիներից և այլ երկրներից:
ՄԱԿ-ի զեկույցում նշվել է, որ «Ալ Կաիդա»-ն թուլացրել է իր գործունեությունը, և ի հայտ են եկել ավելի մեծ և ակտիվ կազմակերպություններ, որոնցից է ԻՊ-ն:
«Իսլամական պետություն»-ը հսկայական տարածքներ է գրավել Սիրիայում և Իրաքում: Կազմակերպությունը մոտ 45 միլիոն դոլար է ստացել՝ որպես փրկագին` առևանգվածների ազատ արձակման համար:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



