ՀԱՅԱՍՏԱՆԸ ՈՉ ԱՐԵՎԵԼՔ Է ՈՒ ՈՉ ԷԼ ԱՐԵՎՄՈՒՏՔ ՈՒ ՀԱՅԵՐԻՑ ՇԱՀԵՐԸ ՉԵՆ ՀԱՄԸՆԿՆՈՒՄ ՈՉ ՄԻ ԿՈՂՄԻ ՀԵՏ՝ ԲԱՑԻ ՍԵՓԱԿԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՇԱՀԵՐԻՑ։

Հայ «զարգացած» երիտասարդությունը աշխարհի քաղաքական պատկերին նայում է միայն արևելքի ու արևմուտքի ակնոցներով, այն քարոզչությամբ, որ լցնում են իրենց գլուխները սովետի, ռուսական ու արևմտյան քաղաքական դպրոցը, երկրի քարոզչությունը…Ու ցավալին այն է, որ այս երիտասարդներին ոչ ոք չի դաստիարակում, կամ բացատրում, որ աշխարհին կարելի է նայել նաև ՀԱՅԻ ԱԿՆՈՑՆԵՐՈՎ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՒ ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻ ՇԱՀԵՐԻՑ ԵԼՆԵԼՈՎ…

Այս ԱԶԳԱՅԻՆ ՏԵՍՆԱՆԿՅՈՒՆԸ ԲԱՑԱԿԱՅՈՒՄ Է ՇԱՏ ՀԱՅԵՐԻ ՄՈՏ, ՈՐ ՇԱՏ ՑԱՎԱԼԻ Է… Որի պատճառով հազարամյակներ շարունակ Հայերը զոհ են գնացել և արևելքին, և արևմուտքին…

Հիմա մի տեղ է հասել, որ այս գաղափարներով օտարացած Հայ երիտասարդների հետ վիճելն ու տարբեր տեսանկյուն ներկայացնելը ավելի դժվար ու նվաստացուցիչ է Հայիս, քան օտարին բացատրելը,  որ, իրենց շահերից զատ, կան նաև Հայերի ՄԱՐԴԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՈՒ ՇԱՀԵՐԸ…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել