Armnewstv.am-ը գրում է.
Ով, ում դեմ է վհուկների որս հայտարարել: Պոլիտեխնիկում մեղադրանքները շատ են, իսկ Գորդյան հանգույցն այդպես էլ չի քանդվում: Ռեկտորի սեքս-սկանդալի հետաքննությունը չավարտված` բուհում նոր սկանդալ է սկսվել: ֆիզիկայի ամբիոնի վարիչն աշխատանքից ազատվել է, այդ առիթով նրա քրոջ որդին ասուլիս էր հրավիրել :
Իր դասի ժամին ու առանց ռեկտորատին տեղեկացնելու ֆիզիկայի ամբիոնի դասախոս Վլադիմիր Խոեցյանն ասուլիս էր հրավիրել: Թեև քեռին դեռ բուհի համակարգում է և պրոռեկտորի պաշտոնն է զբաղեցնում, սակայն Խոյեցյանը համոզված է` նրան ամբիոնի վարիչի պաշտոնից զրկելը իրավական հիմք չուներ:
Ռեկտորի աշխատակազմի ղեկավարի ու տեղեկատվական տեխնոլոգիաների ամբիոնի վարիչի վեճի ընթացքում ռեկտորը ժողով էր գումարել ֆիզիկոսների մասնակցությամբ: Ռեկտոր Թոքմաջյանը տեսախցիկ տեսնելով` հեռանում է: Ոչինչ մեկնաբանել չի ուզում: Ինչ բողոք, ինչ բան: Ֆիզիկոսներն ասում են` ոչ մի բան էլ չի եղել: Գոհ են և ռեկտորից, և ամբիոնի նոր վարիչից:
Խաղաղ ու ջերմ մթնոլորտին հակադրվում էր Վլադիմիր Խոյեցյանի սենյակում նույն պահին ընթացող հետաքննությունը: Աշխատակազմի ղեկավար Զատիկյանի ահազանգով էր ժամանել քննիչը: Ֆիզիկայի ամբիոնի նախկին վարիչ Աշոտ Խաչատրյանն առավոտյան իր համակարգիչը փոխել է, Վլադիմիր Խոյեցյանը` փոխել իր համակարգչի կոշտ սկավառակը, դարձյալ, առանց որևէ մեկին տեղեկացնելու: Ռեկտորի աշխատակազմի ղեկավարն այս ամենը կապում է ռեկտորի և աշխատակցուհու սեքս-սկանդալի հետ
Ինչ է թաքցնում Վլադիմիր Խոյեցյանն ու ինչ է ջնջել քեռու համակարգչում: Ով էր նախաձեռնել սեքս-սկանդալն ու ինչու են առանց թույլտվության մաքրել համակարգիչների հիշողությունը` պարզ կդառնա հետաքննության ավարտին:
Տեսանյութն՝ այստեղ