Կյանքի ճանապարհորդության մեջ
Մենք բոլորս ունենք նույն վերջնակետը,
Կապ չունի, թե ով ես դու, կամ թե ինչքան գումար ունես,
Վերջին ճանապարհորդության համար ուղեբեռ չի թույլատրվում,
Քո ուսապարկը անշոշափելի կլինի...
... և քո հիշողությունները կլինեն քո ուղեբեռը, որը կվերցնես հետդ,
Քանի՞ կանգառ կուզեիր անել, մինչև վերջին թռիչքը՝
Մտածիր:
Իսկ եթե քո ճանապարհորդությունն ավարտվի վաղը,
Դու պատրա՞ստ ես,
Դու իրականացրե՞լ ես քո երազանքները,
Դու քեզ թույլ տվե՞լ ես զարմանալ՝ ինչպես փոքրիկ երեխա,
Այցելե՞լ ես այն վայրերը, որոնց մասին միշտ երազել ես,
Դու երբևէ զրույց ունեցե՞լ ես առանց անգամ մեկ բառ մրթմրթալու,
Ինչի՞ ես սպասում,
Կյանքն այստեղ է,
Կյանքը հիմա է,
Ապրիր,
Ճանապարհորդիր։
Տեսահոլովակի հեղինակ՝ Alan Estrada
Այս տեսանյութը ոգեշնչեց իմ ամենասիրած լուսանկարչին ճանապարհորդել և լուսանկարել։
27-ամյա մեքսիկացի ուսանող Mal De Mar: Նա սկսեց ճանապարհորդել և լուսանկարել ամբողջ աշխարհն իր iPhone-ով։ Տաճարներ, անսովոր և խորհրդավոր վայրեր, գրքեր, որոնք նա կարդում է, ավանդական խանութներ։ Նա լուսանկարում է բոլոր վայրերը, որոնք այցելում է և բոլոր գեղեցիկ բաները, որ տեսնում է։