Life.panorama.am-ը գրում է․

«Եթե նույնիսկ տարաձայնություններ լինեն եռյակը մինչև ընտրություններ չի տրոհվի՝ ընտրողների քանակի խնդիր կա». վերլուծաբան

Մամուլի հրապարակումներում տեղ էր գտել այնպիսի դիտարկում, ըստ որի, եթե ԲՀԿ-ն ներկայացնի 100 տոկոս համամասնական ընտրակարգին անցնելու նախագիծ, ապա խորհրդարանական եռյակը կարող է դառնալ հնգյակ: Հաշվի առնելով այն, որ ՕԵԿ-ն ու ՀՅԴ-ն նույնպես այդ ընտրակարգին կողմնակից են: Որքանով է հավանական, որ խորհրդարանական եռյակը դառնա հնգյակ: Քաղաքական հարցերով վերլուծաբան Մովսես Դեմիրճյանը Life.panorama.am-ի հետ զրույցում նշեց, որ հավանական է, բայց միայն այդ հարցի շուրջ: 

«Մյուս հարցերի վերաբերյալ միանալու մասին առայժմ Դաշնակցությունն ու ՕԵԿ-ը որևէ հայտարարություն չեն արել: Չեմ կարծում, որ կմիանան, հատկապես եռյակն արդեն հայտարարեց, որ իրենց նպատակը խորհրդարանական ընտրություններն են ոչ թե նախագահին անվստահություն հայտնելը կամ ամբողջական իշխանափոխությունը: Այդ հայտարարությունից հետո, կարծես, արձագանքներ դեռ չեն եղել»,-ասաց վերլուծաբանը: Նրա խոսքով, հաջորդ հանրահավաքին, եթե հայտարարվում է, որ թիրախը խորհրդարանական ընտրություններն են՝ արտահերթ կամ ոչ արտահերթ, ապա դա մինչև այդ հռչակած իրենց գերխնդրի՝ իշխանափոխությանն այդքան էլ չի համապատասխանում: Ինչ վերաբերում է ներսում առկա տարաձայնություններին, ապա ամեն դեպքում փորձագետը չի կարծում, որ մինչև ընտրությունները եռյակը տրոհվի: «Որովհետև իրենք մտել են մի գործընթացի մեջ, որտեղ կարող են որոշ հաջողություն ունենալ, եթե միասին են: Եթե տրոհվեն, ուրեմն այդ գործընթացը կկանգնեցվի: Հաջողության գրավականը իրենց միասնական լինելն է, քանի որ ընտրողների քանակի խնդիր կա»,-ասաց Մովսես Դեմիրճյանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել