Galatv.am-ը գրում է․
Ռուս գործարար Արկադի Ռոտենբերգը հայտարարել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ընկերությունն ավելի դյուրին չի դարձնում գործարարությամբ զբաղվելը:
Ավելին, երկրի առաջնորդի հետ մտերիմ հարաբերությունները հավելյալ պատասխանատվություն է, հայտարարել է գործարարն «Ինտերֆաքսին» տված հարցազրույցի ժամանակ,- գրում է BBC-ն:
Ռոտենբերգը նաև նշել է, որ Պուտինը չի միջամտում գործերին, որոնք կապված են ինչ-որ մեկի բիզնեսի հետ:
«Վլադիմիր Վլադիմիրովիչն ընդհանրապես չի վերցնում հեռախոսն ու որևէ մեկին ինչ-որ մեկի բիզնեսի վերաբերյալ որևէ հրահանգ տալիս: Եթե նրան ինչ-որ մի բան խնդրես, հակառակը կստացվի»,- նշել է Ռոտենբերգը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Նյութի աղբյուր՝ http://galatv.am/hy/international/utiny-chi-mijamtum-gorcerin-oronq-kapvac-en-inch-or-meki-biznesi-het-otenberg/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



