ՊԵԿ-ը Նոր սերնդի ՀԴՄ-ներ է պարտադրել գործարարներին ու նոյեմբերի 1-ից սպառնում է տուգանքներ կիրառել, եթե ամբողջ ապրանքացուցակը չլինի նրա մեջ ու ինտեգրված չլինի առևտրային ծրագրերին:
ՀԴՄ-ները տրամադրվել են առանց USB կաբելի, առանց օգտագործման ուղեցույցի: Իրենց կայքում տեղադրել են կիսատ-պռատ հրահանգներ, որոնցով հնարավոր չէ գործարկել այդ ՀԴՄ-ն:
Արդեն մարդիկ են հայտնվել, որոնք ծրագիր են առաջարկում այդ գործարկումը գլուխ բերելու համար, ամեն մի ՀԴՄ-ի համար 50 000 դրամով: Ինչպե՞ս էսպես կայծակնային ձևով գրվեց էդ ծրագիրը: Ակնհայտ է, որ այն գրվել է ՊԵԿ-ի խորխորատներում: 
Վերցնենք նվազագույնը 10 000 ՀԴՄ: 10 000x50 000 / 410 = 1 219 512 դոլար: Վատ չեն աշխատում տղերքը:
Եթե այդպիսի ծրագիր արդեն կա, ու այն չի գրվել, ՊԵԿ -ում ու ՊԵԿ-ի ծրագրավորողներն այնքան խեղճ են, որ չեն կարող իրենք գրեն, ապա թող ՊԵԿ-ը գնի այդ ծրագիրը, տեղադրի իր կայքում, որպեսզի ցանկացողը օգտվի դրանից: Չէ՞ որ ինքն է այդ գործը փաթաթել գործարարի վզին:
Գործարարներին կոչ եմ անում չշտապել ու այդ 50 000 դրամները չվճարել խարդախներին: 
Դատարանով կարելի է ապացուցել, որ այս թերի ծրագրային ապահովման պարագայում հնարավոր չէ գործարկել ՀԴՄ-ները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել