Ժպտերես, աշխույժ ու կենսուրախ մասնակից է Հայաստանն այս տարի ներկայացնում Մանկական Եվրատեսիլում: Իր երգի արևի նման մշտապես շողացող Էլիզաբեթ Դանիելյանը՝ Բեթթին, պատրաստվում է նոյեմբերի 15-ին փայլել նաև Մալթայում:
ArmStar.am-ի հետ ունեցած զրույցում տասնմեկամյա երգչուհին ժպիտով էր պատմում տեղի ունեցածը՝ վերհիշելով յուրաքանչյուր ակնթարթ:
Տեսահոլովակի մասին խոսելիս՝ Բեթթին համոզված էր, որ այն բոլորին դուր կգա. «Այստեղ-այնտեղ գնացել և գեղեցիկ նկարահանումներ ենք անցկացրել, փորձել ենք ներկայացնել մեր գեղեցիկ քաղաքը»: Նշենք, որ տեսահոլովակի պրեմիերան կայացել է երեկ՝ հոկտեմբերի 29-ին, Առաջին ալիքի եթերում, դիտել այն կարող եք մեր հարցազրույցի վերջում:
Պատանի երգչուհին առաձնացնում է սելֆի տարբերակով նկարահանումները, որի ընթացքը տեսնելիս անգամ պատահական անցորդներն են զարմացել, այնուհետ անկեղծ ժպտալով հեռացել:
Առաջին սելֆի տեսահոլովակի նկարահանումներն այդքան էլ հեշտ չեն անցել. «Նկարահանման ընթացքը դժվար էր, քանի որ պետք է ճիշտ տեղադրեի տեսախցիկը և անընդմեջ դրանով աշխատեի: Դժվար էր, թե ոչ, այդքան էլ էական չէր, կարևորը՝ նկարահանումներն ուրախ էին անցնում և խնդիրները մեզ չէին մտահոգում»:
Բացի սելֆի նկարելուց՝ հետաքրքիր է եղել հեծանիվով աշխատելու ընթացքը. «Վարում էի հեծանիվ, որի վրա ինձ կապել էին, որպեսզի չընկնեի, իսկ հետևից ամրացված էր օդապարիկ, որը պետք է բացվեր: Ճիշտ է, այդ գործընթացը շատ զվարճալի և հաճելի էր, կարծես ճոճանակ լիներ, բայց և վտանագավոր, քանի որ օդապարիկն ինձ անընդհատ հետ էր տանում: Ի վերջո ես մնացի հեծնիվի վրա, օ՜հ, ինչ լավ էր, որ մնացի հեծանիվի վրա»,- անցած վտանգների մասին Բեթթին հիշում է ծիծաղով:
Եվրատեսիլի մասնակցի համար ամենասիրելի դրվագը ընկերներով հանդիպելն է եղել. « Իրար միացանք, սելֆի արեցինք և մի լավ ուրախացանք»:
Տեսահոլովակում Բեթթիի արևը շողալու է պայծառ, վառ, ուրախ և անդադար, քանի որ բոլոր ընկերերներն իր կողքին են եղել, և ինչպես ինքն է ասում. «Եթե ընկերեներդ կողքիդ են, ապա արևը միշտ էլ շողալու է»:
Ըստ Բեթթի այս տարվա տեսահոլովակը նախորդ տարիների մեր մասնակիցների աշխատանքներից առանձնահատուկ է լինելու նրանով, որ ներկայացվում է մեր մայրաքաղաքն՝ իր տեսարժան վայրերով, գեղեցկությամբ և արևով:
Արևոտ երգով աղջնակն անհամբերությամբ սպասում է եվրատեսիլյան օրերին, որպեսզի նոր ընկերներ ձեռք բերի, ուրախ ժամանակ անցկացնի և անչափ ինքնավստահ է՝ ակնկալելով հաղթանակ:
Շարունակությունը՝ այստեղ