WwbvBwmQX0cMV28JO00fdO7wQ4-571x375Araratnews.am-ը գրում է․

ԱԺ  է ներկայացվելու Ընտրական օրենսգրքի բարեփոխումների վերաբերյալ օրենսդրական նախագիծ, որին կողմ է ինչպես եռյակը, այնպես էլ  ՕԵԿ-ն ու ՀՅԴ-ն: Այս մասին araratnews.am-ը զրուցեց ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հեղինե Բիշարյանի հետ` փորձելով  ճշտել` հնարավո՞ր է արդյունքում հնգյակ ձևավորվի:

«Աշխատանքային խումբ է ձևավորվել, որն աշխատում է Ընտրական օրենսգրքի բարեփոխումների վերաբերյալ օրենսդրական նախագծի վրա: Յուրաքանչյուր խմբակցություն ներկայացրել է իր թեկնածուին, իսկ առաջիկա օրերին էլ առաջին նիստը տեղի կունենա` կապված այդ բարեփոխումների հետ: Այս հարցի շուրջ համագործակցելու վերաբերյալ պայմանավորվածություն կա, իսկ, առհասարակ, հարցեր կան, որոնց շուրջ ոչ միայն հինգ, այլև վեց քաղաքական ուժեր են միասնական դառնում»,- մեզ հետ զրույցում ասաց Հեղինե Բիշարյնաը:

Նրա խոսքով` եթե մի հարցի շուրջ լինում է միասնական մոտեցում, ապա դեռ քաղաքական որոշումների առիթ չի հանդիսանում:

Հարցին, թե՝ իրենք բացառո՞ւմ են եռյակին միանալու որոշումը, Հեղինե Բիշարյանն ասաց, որ ընտրական բարեփոխումների թեման կապ չունի հնգյակ կամ քառյակ դառնալու հետ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել