Երևանում նոր հուշարձաններ և հուշատախտակներ կտեղադրվենArmlur.am-ը գրում է.

Երևանի ավագանին հոկտեմբերի 29-ին գումարված հերթական նիստում քվեարկությամբ հավանություն է տվել բանաստեղծ, արձակագիր, թարգմանիչ Մնացական Թարյանի, պատմաբան, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Համբարձում Կարապետյանի, ինչպես նաև լեզվաբան, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ակադեմիկոս Սերգեյ Աբրահամյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակներ տեղադրելու մասին որոշումների նախագծերին: Ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամները որոշ վերապահումներ ունեին օրակարգի Գարեգին Նժդեհի արձանի տեղադրման մասին որոշման նախագծի հետ կապված, ինչի առնչությամբ նիստը վարող քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը սպառիչ պարզաբանումներ ներկայացրեց, որից հետո ավագանին քվեարկությամբ հավանություն տվեց հայ մեծանուն պետական և ռազմական գործիչ Գարեգին Նժդեհի հուշարձանը Երևան քաղաքի Նալբանդյան – Արամի – Բուզանդի – Հանրապետության փողոցներով պարփակված հատվածում տեղադրելու մասին որոշմանը: Երևանի ավագանին հաստատել է նաև Երևանի և ՌԴ Նովոսիբիրսկ և Կրասնոդար քաղաքների միջև կնքված փոխգործակցության և համագործակցության մասին համաձայնագրերը: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել