1in.am-ը գրում է․
Մոնրեալի համալսարանի և Արման Ֆարպյեի ինստիտուտի գիտնականների նոր ուսումնասիրությանը 3208 տղամարդ է մասնակցել: Նրանք պատասխանել են սեքսուալ կյանքի և ընդհանուր կենսակերպի մասին հարցերի: 1590 մասնակիցների մոտ 2005-2009 թթ. ընկած ժամանակահատվածում շագանակագեղձի քաղցկեղ են ախտորոշել, իսկ 1618-ը ներառվել է վերահսկվող խմբի մեջ, պատմու է The Independent-ը:
Ուսումնասիրողները պարզել են, որ տղամարդիկ, ովքեր 20-ից ավելի զուգընկերուհի են ունեցել, 28%-ով ավելի քիչ են հակված քաղցկեղի: Նրանց մոտ 19%-ով քիչ է քաղցկեղի ագրեսիվ տարբերակի զարգացման հավանականությունը, քան ընդամենը մեկ զուգընկերուհի ունեցողների մոտ:
Սակայն հոմոսեքսուալներին այս եզրահանգումները չեն վերաբերում: Նույն սեռի 20-ից ավելի զուգընկերներ ունենալը կրկնակի անգամ մեծացնում է շագանակագեղձի քաղցկեղի զարգացման հավանականությունը: Գոյացությունը հինգ անգամ ավելի շատ է ագրեսիվ դառնում նման դեպքերում: Իսկ միայն մեկ զուգընկերոջ առկայությունը չի ազդում սպառնալիքի վրա:
Կույսերի մոտ այս հիվանդությունը երկու անգամ ավելի հաճախ են ախտորոշել, քան սեքսուալ փորձ ունեցողների մոտ: Օնկոլոգիական հիվանդություններ ունեցողների հարազատները երկու անգամ ավելի հաճախ են քաղցկեղով հիվանդացել: Սեռական կյանքի սկիզբը և տղամարդու տարած վեներական հիվանդությունների քանակ չեն ազդել շագանակագեղձի քաղցկեղի զարգացման վրա:



