Մի հարց.
Ինչքանո՞վ է ճիշտ Թուրքիայում բնակվող ԻՔՍ անձանց՝ ցեղասպանության մասին խոսելու ու ընդունելու համար նստացնել գլխներիս: Սա արդյոք չի՞ նշանակում, որ այս փաստը, որը գոնե թե պիտի ձգտենք բնական վերաբերմունք դարձնել, հիպերկարևորում ենք, դրանով իսկ հիպերէժանացնում մեր դիրքերը:
Հիմա նման մի դեմք էլ հենց նոր ակտիվորեն լուսաբանվում էր Հանրային հեռուստաընկերությամբ: Քուրդիզմի հայրերից մեկը՝ Իսմայիլ Բեշիքչին, ով ընդունում է Հայոց ցեղասպանությունը՝ միանգամից ավելացնելով, որ հայ ու քուրդ ժողովուրդները 20-րդ տարի ընթացքում երկուսն էլ ցեղասպանության են ենթարկվել, քանի որ չունեին պետականություն, որը կպատշպաներ իրենց, ու «ռասկռուտկա» անում անկախ Քրդստանի գաղափարը, այսօր ԵՊՀ-ում ոսկե մեդալի է արժացել:
Ու նույն այս անձնավորությունը, ի դեպ, «ցրում է» հայ ժողովրդի հայրենազրկման հարցը, քանի որ Արևմտյան Հայաստանը համարում է քրդական պետության մի մասը:
Բա մեզ պե՞տք էր նման ճանաչումն առանց հատուցման, առավել ևս երբ գործ ունենք ոչ թե հատուցման նկատմամբ անտարբերության, այլ մեզ՝ հայերիս մտքում գոյություն ունեցող թեկուզ և հատուցման թեկուզ և ուտոպիական եղանակին հակընդդեմ լինելու հետ:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/vahan.shirak/posts/999253000100679?ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել