ԵՊՀ-ում մահացած ուսանողն ավելի քան տասը տարի հաշվառված է եղել սրտաբանական հիվանդանոցումPanorama.am-ը գրում է.

Այսօր` ժամը 12:30-ին, հաղորդում է ստացվել, որ Երևանի պետական համալսարանի մարզադահլիճում հանկարծամահ է եղել ԵՊՀ կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի 2-րդ կուրսի ուսանող, 1995թ. ծնված Լևոն Հայրապետյանը: 

ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, որ Լևոն Հայրապետյանի հանկարծամահության վերաբերյալ նախապատրաստված նյութերով պարզվել է, որ Լևոնն այսօր համալսարանում, ֆիզկուլտուրայի դասաժամին  վատ է զգացել, ինչի կապակցությամբ հրավիրված շտապօգնության անձնակազմն արձանագրել է Լ.Հայրապետյանի մահը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել