Slaq.am-ը գրում է.
Elle.ru-ն ներկայացնում է մեր մոլորակի ամենացանկալի տղամարդկանց մանկական լուսանկարները և առաջարկում համեմատել նրանց ներկայիս տեսքի հետ:

1. Ջորջ Քլունիին դպրոցում Բելլի կաթված է ստացել. դա գենետիկ հիվանդություն է, որը նրան է փոխանցվել հորից: Մեկ տարուց ավելի նրա դեմքի կեսը կաթվածահար է եղել, իսկ ձախ աչքն ամբողջովին փակվել է: Այդ պատճառով էլ նրան «Ֆրանկենշտեյն» են կնքել:

2. Քրիշտիանու Ռոնալդուի ծնողները նրան Ռոնալդու են կոչել (դա ֆուտբոլիստի երկրորդ անունն է, այլ ոչ թե ազգանունը) Ամերիկայի նախագահ Ռոնալդ Ռեյգանի պատվին, որին ֆուտբոլիստի հայրը շատ էր սիրում:

3. Ռոբերտ Պատիսոնը հարցազրույցներից մեկում խոստովանել է, որ քույրերը իրեն հաճախ են աղջկա շորեր հագցրել և խաղերի ժամանակ Կլաուդիա են կոչել:

4. Օռլանդո Բլումը մանուկ ժամանակ դիսլեքսիայով է տառապել, սակայն փորձել է հետ չմնալ իր հասակակիցներից: Նա վաղ մանկությունից զբաղվել է լուսանկարչությամբ, ձիերով և սիրել է թատրոնը:

5. Բրեդ Փիթի մանկությունն անցել է Սփրինգֆիլդ քաղաքում, ուր ընտանիքը տեղափոխվել է նրա ծնվելուց հետո: Բրեդը մեծացել է շատ խիստ հոգևորական ընտանիքում և երգել է եկեղեցական երգչախմբում:

6. Թոմ Քրուզը Ամերիկայում և Կանադայում տասնյակ դպրոցներ է փոխել և միշտ էլ աշխույժ երեխա, երբեմն՝ խուլիգան է եղել:

7. Բրյուս Ուիլիսը ծնվել է Լյուքսեմբուրգի և Ֆրանսիայի սահմանին գտնվող փոքրիկ Իդար-Օբերշտայն քաղաքում ամերիկացի զինվորի և գերմանուհու ընտանիքում: Ամբողջ մանկության ընթացքում տղան տառապել է կակազությամբ:

8. Դևիդ Բեքհեմը, ինչպես և կարելի է ենթադրել, բակում ամբողջ օրը ֆուտբոլ է խաղացել:
Ռոբերտ Դաունի-կրտսերն այդ անունը կրում է միայն այն պատճառով, որ այդ մասին երազել է նրա հայրը՝ ամերիկյան անկախ կինոյի ռեժիսորը: