Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուի գլխավոր խորհրդականի պաշտոնում Թուրքիայի՝ ազգությամբ հայ քաղաքացի Էթյեն Մահչուպյանի նշանակումը, բնականաբար, վկայում է ոչ թե ազգային հարցերում հանդուրժողականության դրսևորման մասին, այլ ընդամենը միտված է 2015թ. ապրիլի 24-ի միջազգային մասշտաբով միջոցառումները որևէ ձևով խոչընդոտելուն: Կարծում եմ, որ դա հասկանում է նաև հայ լրագրողը, սակայն նա հրաժարվել չի կարող: Ասվածը նշանակում է, որ հայկական համայնքը պատանդի կարգավիճակում է գտնվում թշնամական Թուրքիայում՝ ճիշտ այնպես, ինչպես ռազմավարական գործընկեր Ռուսաստանում:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/vakhtang.siradeghyan/posts/10202634174166468?ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



