38815481in.am-ը գրում է․

Իտալիայում երեքշաբթի գիշերը գողացել են 150 հազար եվրո արժողությամբ վիագրայի խոշոր խմբաքանակ՝ հայտնում է Corriere della Sera-ն:

Հանցագործները բացել են բնակելի տան դուռը, որի հարևանությամբ գտնվել է դեղամիջոցների ստորերկրյա պահեստը:

Մտնելով շենքի ներքնահարկ՝ նրանք թունել են փորել ու պատը քանդելով դուրս բերել մի քանի տասնյակ տուփ վիագրա ու այլ բժշկական դեղամիջոցներ:

Բոլոր դեղամիջոցները եղել են համարակալված ու գրանցված հատուկ կատալոգներում: Թեկուզ մեկ տուփի հայտնաբերման պարագայում ոստիկանությունը կարող է դուրս գալ գողերի հետքի վրա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել