Մարդիկ կան, որոնք անկեղծորեն դեմ են իշխանություններին, բայց միտինգներին չեն մասնակցում՝ ներկայացնելով իրենց պրիտենզիաներն այս կամ այն լիդերի նկատմամբ:
Խոսքս ուղղում եմ այդ մարդկանց:
Ես ուղղակի տանել չեմ կարողանում Րաֆֆի Հովհաննիսյանին, համարում եմ, որ քաղաքականությունն իր տեղը չի, որ պոպուլիստ ա և քաղաքական ադեկվատությունից զուրկ, բայց դա ինձ չի խանգարում Թիֆլիսից ամեն հանրահավաքին հասնել Ազատության հրապարակ՝ հենց հանրահավաքին մասնակցելու նպատակով ու մասնակցելու երկրին գլոբալ փոփոխություններ բերելուն հավակնող այս շարժմանը:
Կարող եք սիրել կամ չսիրել այս կամ այն քաղաքական գործչին, բայց պետք ա հասկանաք, որ երկրորդ նման շանս տեսանելի հեռանկարում կարող է այլևս երբեք չընձեռնվել, ուստի կամ մի կողմ կթողնենք մեր բոլոր կապրիզներն ու կլծվենք հայրենիքի փրկության գործին, կամ հայրենիքը կործանումից չփրկելու համար կմեղադրենք միմիայն մեզ:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/Payqar/posts/10205016515882316?ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել