Ladynews.am-ը գրում է․

Օրն առաջ է գնում սրընթաց, իսկ դուք ժամանակի հետ զգում եք էներգիայի կորուս՞տ: Տեսնենք, թե ինչպես կարելի այն վերականգնել:

Խմեք մեկ բաժակ ջուր
Գիտե՞ք արդյոք, որ ջրազրկված օրգանիզմը սկսում է կորցնել զգոնությունը, ի հայտ են գալիս գլխացավ, դանդաղում է մտածողությունը: Միշտ սեղանի վրա կամ պայուսակում պահեք չգազավորված բնական ջրով փոքրիկ շիշ:

Եթե երկար ժամանակ ձեզ անհանգիստ եք զգում կամ ցավեր ունենում, դիմեք բժշկի: Ասենք, գոտկատեղի ձախ կողմում եղած ցավը կամ մշտական գլխացավը կարող են առողջական լուրջ խանգարումների հետևանք լինել, քան մեզ կարող է թվալ առաջին հայացքից:

Վարժություն
Կատարեք մի քանի թեքումներ` տարբեր ուղղություններով, պտտեք կոնքերը, թափահարեք ձեռքերը: Օրգանիզմի ծանրաբեռնվածությունն անցկացնում է քնկոտությունը:

Կատարեք կարճատև զբոսանք
Դուրս եկեք գրասենյակից այգի կամ պտտույտներ կատարեք շենքի շուրջը: Մի քանի անգամ խորը շնչեք և արտաշնչեք: Եթե հնարավորություն կլինի` մի քանի անգամ վեր թռիչք կատարեք: Շարժումները խթանում են արյան շրջանառությունը և ձեզ դուրս բերում թմբիրից:

Ընդունեք առողջ սնունդ

Այս պարագայում լավագույն ընտրություն են մի բուռ ընկույզը, մրգերը, մաքրած և մի փոքր աղած ավոկադոն, գազարը կամ չամիչը: Կենսունակությունը լավագույնս բարձրացնում է մի քանի կտոր սև շոկոլադը: Կարիք չկա մի ամբողջ սալիկ ուտել: Լիքը ստամոքսը ձեզ ուղղորդում է դեպի բազմոցը և ստիպում մոռանալ աշխատանքի մասին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել