Mypage.am-ը գրում է.
Facebook-ը հնարավորություն է ընձեռում կապ հաստատել ցանկացած օգտատիրոջ հետ, անկախ նրանից դուք ընկերներ եք, թե ոչ: Տարբերությունն այն է, որ եթե դուք ընկերներ չեք, ձեր հաղորդագրությունը տեղ է գտնում Others պանակի մեջ:
Կան բազմաթիվ օգտատերեր, ովքեր չեն ցանկանում հաղորդագրություններ ստանալ այն մարդկանցից, ովքեր իրենց ընկերները չեն: Եվ դա շատ բնական ցանկություն է, որը, սակայն, շատ օգտատերերի համար անիրականանալի է թվում, քանի որ Facebook-ում չկա մեկանգամյա քայլ դա անելու համար: Ստիպված դիմում ենք այլ միջոցների, որի մասին էլ կպատմի MyNews-ը:
Եվ այսպես, եթե չեք ցանկանում հաղորդագրություններ ստանալ անծանոթ մարդկանցից, ապա անում ենք հետևյալը: Մուտք եք գործում ձեր անձնական հաշիվ և ընտրում Update info բաժինը:

Բացված հատվածից ընտրում ենք Contact and Basic Info բաժինն ու BASIC INFORMATION հատվածում փոխում ձեր ծննդյան տարեթիվն այնպես, որ ձեր տարիքը լինի 16-ից ցածր: Բանն այն է, որ Facebook-ը թույլ չի տալիս կապ հաստատել անչափահաս օգտատերերի հետ:


Այն բանից հետո, երբ փոխեցիք ձեր տարիքը, բացում եք Settings բաժինը: Ընտրում Privacy-ն և Who can contact me? բաժնից ընտրում Whose messages do I want filtered into my Inbox? ֆունկցիայի Strict Filtering բաժինը:


Ահա և վերջ: Այժմ հավանականությունը, որ դուք անծանոթներից նամակ կստանաք, կհասնի մինիմալի :)



