Բազուկի հյութը օգտակար է մարզիկների համարPanorama.am-ը գրում է․

Համաձայն վերջին հետազոտությունների, ճակնդեղը ցուցված է այն ֆուտբոլիստներին, ովքեր ցանկանում են բարելավել մարզական վիճակը արյան հոսքի արագացման միջոցով: Այս մասին գրում է «Մեդդեյլի.ռու»-ն: 

Կանզասի համալսարանի գիտնական Դեյվիդ Պուլն ապացուցել է, որ ճակնդեղի հյութը մեծացնում է արյան հոսքը դեպի մկանային մանրաթելեր, որոնք էլ անհրաժեշտ են ֆուտբոլիստին արագ վազելու համար:

Բանն այն է, որ բազուկը պարունակում է ազոտական թթու, որը բարելավում է մկաները վարժանքի ժամանակ: 70 մլ ճակնդեղը պարունակում է նույնքան ազոտական թթվի աղ, որքան 100 գրամ սպանախը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել