Newmag.am-ը գրում է․
Ավելորդ քաշ, ֆիզիկական պասիվություն ու անկանոն սննդակարգ: Այս երեք բաղադրիչները ցեյուլիտի առաջացման գլխավոր պատճառներն են: Կորցրածն այլևս վերականգնել հնարավոր չէ, ուստի ժամանակ կորցնել պետք չէ: Ցելյուլիտի դեմ պայքարի մեթոդներն ու մեխանիզմները տարբեր են: Քսուքներ, վարժություններ ու դիետա: Սկսենք ամենապարզից
Վարժություններ
Քանի որ ցելյուլիտը ավելորդ քաշի ու նստակյաց կյանքի հետևանք է, նախ և առաջ պետք է ազատվել ավելորդ կիլոգրամներից: Դիետան այն է, ինչ անհրաժեշտ է: Երկրորդ կարևոր գործոնը մարզվելն է: Մկանների գերլարումը այդ հատվածներում հարթեցնում է մաշկը և վերացնում ցելյուլիտը: Այնպես որ, կատարեք կոնքային մկանները լարող վարժություններ:
Հակացելյուլիտային կրեմներ
Ցելյուլիտի դեմ կրեմներն արդյունավետ են հատկապես առաջացման սկզբնական շրջանում: Խորքային ցելյուլիտի դեպքում դրանք կարող են միայն թեթևացնող, բայց ոչ չեզոքացնողի դեր կատարել: Հակացելյուլիտային կրեմ ընտրելիս պետք է ուշադրություն դարձնել, որ դրանք պարունակեն հետևյալ բաղադրիչները.
• Սպիրուլին
• Լամինարիա
• Կոֆեին
• Ֆուկուս
• Պղպեղ
• Կանաչ թեյ
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



